-
04.04.2014|
15:22
Տիգրան Սարգսյանի հրաժարականի «թանաքը դեռ չչորացած», լրատվակայքերում հայտնվել են հրապարակումներ` ապագա վարչապետի գուշակություններով: Նորմալ է: Աթոռն ազատ է, լրագրողները փորձում են կռահել ու իրենց ենթադրությունների պտուղները հրամցնել հասարակությանը: Բայց հրապարակվող հավանական թեկնածուների անունները նորություն չեն և այդ իմաստով այնքան էլ հետաքրքիր չեն: Ավելի հետաքրքրական են կուսակցությունների արձագանքները: Առանձնապես` ոչիշխանականների:
-
04.04.2014|
15:20
Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո հաջորդ վարչապետի ամենահավանական թեկնածուներից մեկն էլ Ռոբերտ Քոչարյանն էր: Նրա անունը արծարծվեց և՛ մամուլով, և՛ սոցցանցերում:
-
04.04.2014|
15:18
Այսօր՝ ապրիլի 4-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության նախագահ Ռաջիվ Շահն այսօր Նյու Յորքում կայացած միջոցառմանը հայտարարեց ԱՄՆ Գլոբալ զարգացման լաբորատորիայի բացման մասին: Արարողությանը ելույթ ունեցավ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով ԱՄՆ-ի զարգացման նպատակներն առաջ մղելու գործում գիտության, նորարարության և գործընկերությունների կիրառման ուժեղ կողմնակից է: Լաբորատորիան և նրա 32 հիմնադիր գործընկերները կխթանեն գիտության և տեխնոլոգիաների վրա հիմնված մոտեցումը` ստեղծելով նորարարությունների նոր գլոբալ շուկա և ընդարձակելով այն՝ մինչ 2030 թվականը ծայրահեղ աղքատությունը վերացնելու միտումով:
-
04.04.2014|
15:05
Հունիսի 2-ին Մոսկվայի միջազգային երաժշտական տանը տեղի կունենա Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կնոջ` երգչուհի Կարլա Բրունիի համերգը:
-
04.04.2014|
15:02
Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո, Հայաստանի քաղաքական կյանքը բավականին հետաքրքիր է դառնում: Այսօր արդեն իսկ գործողությունների հստակեցում է անում քառյակը: ԲՀԿ ղեկավարը հանդիպում է ԱԺ նախագահի հետ:
-
04.04.2014|
12:51
Ոմանք մտածում են, որ վարչապետի հրաժարականը պայմանավորված է կուտակային կենսաթոշակների տապալված ռեֆորմով, ոմանք այն պայմանավորում են ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիոն գործընթացներով, ոմանք էլ կարծում են, որ վարչապետը դեռևս փետրվարին էր ներկայացրել հրաժարական:
-
04.04.2014|
12:31
Հայտնի են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացված դրամաշնորհային մրցույթի արդյունքները։
-
04.04.2014|
12:24
Թուրքիան հրաժարվել է Ղրիմի բռնակցման դեմ ակտիվ հակագործողություններից: Այս մասին հայտարարել է Ղրիմի թաթարների առաջնորդ Մուստաֆա Ջեմիլևը, ով Թուրքիայում հանդիպում է ունեցել երկրի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ: Ջեմիլևի խոսքով` Թուրքիայի ակտիվ գործողություններին խանգարել է նրա էներգետիկ կախվածությունը, քանի որ Թուրքիան իր գազի 50 տոկոսն ստանում է Ռուսաստանից:
-
04.04.2014|
12:23
Խոսքը վերաբերում է «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին ու «Պար Սեն Ժերմենի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչին:
-
04.04.2014|
12:22
Ֆուտբոլի աշխարհի 2014 թ. առաջնության նախապատրաստական աշխատանքների շրջանակում բոլոր այն մարզադաշտերում, որտեղ ծրագրված է առաջնության խաղերի անցկացում, ավարտին է մոտենում դարպասի գրավումն ավտոմատ կերպով արձանագրող տեսասարքերի մոնտաժումը: